38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ի՞նչ է կատարվում

Ի՞նչ է կատարվում
06.05.2023 | 21:42

Չորս օր Վաշինգտոնում, Բլինկենով, Սալիվանով ծնունդ ընդունելու աճապարանքի մեջ էին:

Բայրամով -Միրզոյանը պիտի խաղաղության պայմանագրի տեքստ ծննդաբերեին:

Այն էլ Մոսկվայից փնթփնթոց լսվեց. «...չկա՛ ուրիշ փաստաթուղթ` նոյեմբերի 9-ի Եռակողմից բացի»:

ՈՒ՜ հրաշք, երկունքի ցավերը կեղծ դուրս եկան:

Բայց մի բան հստակեցվեց` «Խաղաղության դարաշրջան» կոչվածը ամերիկյան ծննդատանը չի ծնվելու...

Թուրքական ծննդատունն էլ արդեն տևական ժամանակ

փակ է:

Ամերիկան այնտեղ քաղաքացիական պատերազմ է հասունացնում:

«Գելափ»- ով ու այլ սոցհարցումներով արմատավորում է, որ ո՛վ էլ հաղթի՝ Քըլըչդարօղլուն, թե՛ Էրդողանը, հաղթանակն իրական չէ:

Բանակը Էրդողանի կողմն է, իսկ Էրդողանի ծանր` քաղցկեղ, հիվանդությունն էլ՝ Քըլըչդարօղլուի:

Վստահ կարելի է ֆիքսել` Թուրքիան երկար ժամանակով խաղից դուրս է մնում:

Նման դեպքում, Ադրբեջանը այդ ի՞նչ առյուծի կաթ է խմել, որ հանգիստ, անահ խախտում է Ռուսի ասած նոյեմբերի 9-ի փաստաթուղթը:

Բրիտանական առյուծի կաթն է խմել :

Այն ինչ ասում եմ վաղուց, բայց դուք էլի Հեյդար Ալիևի «Մի ազգ` երկու պետություն» լոզունգը պարզած չեք ցանկանում տեսնել փոփոխությունները:

Հեյդարից առաջ էլ Իրանի Ռաֆսանջանին էր ասում՝

«Մի հոգի ենք` երկու մարմնում»:

Ինչևէ:

Անձամբ ես, մանավանդ ԱՄՆ-ում Բայրամով-Միրզոյան բանակցություններում ակնկալվող արդյունքին չհասնելու և ուկրաինական հակագրոհի ձգձգման ֆոնին,

շատ ուրախ կլինեմ, որ Ալիևն ինչքան հնարավոր է շատ խախտի «Եռակողմը» և իրեն առավել լկտի պահի...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2480

Մեկնաբանություններ